Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է
15.04.2024 12:42
ՃՏ պատահարներ
Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: