41-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
16.01.2023 10:08
ՃՏ պատահարներ

Հունվարի 4-ին հաղորդվել էր, որ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 60-ամյա ուղևոր Մնացական Հայրապետյանը մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 14-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հայրապետյանը, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: