Վրաերթի ենթարկված 36-ամյա տղամարդը մահացել է
20.03.2024 12:31
ՃՏ պատահարներ
Մարտի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Միցուբիշի» մեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա Կարեն Աղաջանյանին, որը մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: