ԼՐԱՑՎԱԾ. Մահվան ելքով պատահար Վանաձորում. վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 1984 թ. ծնված Վազգեն Սարգսյանն էր:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողների փոխհամագործակցության և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 12.45-ին, ինքնակամ Տարոնի բաժին է ներկայացել 51-ամյա մի տղամարդ և հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 23.55-ի սահմաններում, վարելով քրոջ որդու «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, տեսնելով, որ նա մահացել է, հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:
23.10.2018 11:09
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած:
Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: