«Ֆոլքսվագենի» 55-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մահացել են
26.03.2024 11:40
ՃՏ պատահարներ
Մարտի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» վարորդ 55-ամյա Արմեն Մանուկյանը և 43-ամյա ուղևոր Նարինե Ստեփանյանը մահացել են, 13-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագենի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: