ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

46-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

26.04.2022 09:47 ՃՏ պատահարներ
46-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 46-ամյա Դիանա Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: