Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մայակովսկի գյուղում
20.10.2022 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերել և ձերբակալել են 53-ամյա Լիլիթ Պ.-ին, որը 2017 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: