1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայիսի 2-ի դրությամբ «Թեժ գծով» ստացվել է 25 հաղորդում. քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ

02.05.2013 14:05 Ընտրություններ
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից  գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով մայիսի 2-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում, որից միայն  3-ն են վերաբերվել ընտրացուցակներում առկա անշճտություններին: 
Մասնավորապես.
1. Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:
2. Քաղաքացի Ռոբերտ Ավետիսյանը տեղեկացրել է, որ իր եղբայրը` Սամվել Ավետիսյանը, մահացել է 1999 թ.-ին, սակայն վերջինիս անհատական տվյալներն առկա են ընտրողների ցուցակում: Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ավետիսյանի մահվան փաստի մասին նշում է արվել բնակարանային քարտում, սակայն բնակչության պետական ռեգիստրից չի հանվել: Անճշտությունը վերացվել է:
3. Քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը հայտնել է, որ իր իրական հասցեն ք. Երևան Ավանեսովի փակուղի շենք 3 բն. 42 է, սակայն ընտրացուցակում նշված է բն 2: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել: 
Մյուս 22 հաղորդումները վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների քննության ընթացքին, ընտրացուցակներում սեփական տվյալները չհայտնաբերելու դեպքերին: Զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ: