1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները

30.04.2013 19:24 Ընտրություններ
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է  լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները
Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք  Երեւանի ավագանու  ընտրություններին: Անդրադառնալով կատարված  աշխատանքներին` Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց, որ նախընտարական շրջանում և ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է,  իրավախախտումների բացառումը: Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է  լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս  հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, և այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար: Սաշա Աֆյանը նշեց, որ  ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի,  ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով,  որում ներկայացված են ընտրությունների ժամանակ  ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց նաեւ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից կազմված  պլանը` մայիսի 5-ին  կայանալիք  ընտրությունների ընթացքում հասարակական կարգի  պահպանման եւ անվտանգության ապահովման ուժերի  տեղաբաշխման վերաբերյալ:
Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ տվեց  խորհրդակցության մասնակիցներին` պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը եւ այլն: