ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են մարիխուանա

Հոկտեմբերի 14-ին, գիշերվա ժամը 2.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արտաշատի խճուղում ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նիզամի գյուղի երկու բնակչի: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը և օգտագործելն էր: 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: