ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մայրաքաղաքի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի ոստիկանները Արցախի  փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դեպքի առթիվ կազմված  փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: