Նոյեմբերյանի և Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
Ոստիկանության Նոյեմբերյանի և Աշտարակի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Կառլեն Վ.-ն, որը դեկտեմբերի 6-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Կառլեն Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: