ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։
Դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջն ու որդուն։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: