Ոստիկանները հանդիպել են «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներին
25.08.2022 15:59
Համակարգի լրատու
Օգոստոսի 24-ին ոստիկանության ու «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության համագործակցության շրջանակներում ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության և անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանման ծառայողներն այցելեցին «Մարի Իզմիրլյան» մանկատուն։
Այցելության ընթացքում «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության սաները մանկատան երեխաների համար ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործությունը։
Ներկայացման ավարտին տիկնիկավարները շփվեցին երեխաների հետ։
Այցի նպատակը մանկատան սաների առօրյային, նրանց նախասիրություններին ծանոթանալն ու մանուկների օրը գունեղ ու բովանդակալից դարձնելն էր։
Իրավապահների այցերը երեխաների խնամքի հաստատություններ շարունակական են։