Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունները
Հուլիսի 9-ին գողացել էին Հալաբյան փողոցում կայանված երկու «Մերսեդեսի» թափարգելի դետալները:
Մաշտոցի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ Աջափնյակ վարչական շրջանում կատարել է մի շարք այլ գողություններ ևս:
Մասնավորապես պարզվել է, որ նա հունիսին գողացել է Նազարբեկյան թաղամասում կայանված «ԳԱԶելի» և Սիլիկյան թաղամասում կայանված «Ֆորդի» մարտկոցները:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: