ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողի

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողի

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 00.55-ին, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 14 շենքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ին, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) 1-ին մասի, 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի, 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի, 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 340 հոդվածի (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: