Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին գողության փորձը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին, Լենինգրադյան փողոցի 50 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 34-ամյա, իսկ ժամը 12.30-ին Լուկաշին փողոցի 108 հասցեից 40-ամյա տղամարդկանց: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 03.00-ին, կոտրել են Լենինգրադյան փողոցի 52 շենքի մոտ կայանված «Օպել»-ի դռան ապակին և փորձել են գողանալ գազի բալոնը, էլեկտրական մարտկոցը և գումար, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:
Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: