Մաշտոցի ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի գազաբալոնը գողանալ փորձած տղամարդուն
Հուլիսի 28-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շինարարների 32 հասցեի մոտ ավտոմեքենա են վնասում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 04.20-ին անհայտ անձը կոտրել է շենքի մոտ կայանված «Օպելի» ապակին և փորձել գողանալ գազի բալոնը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է անձի ինքնությունը՝ Շիրազի փողոցում ապրող 31-ամյա մի տղամարդ էր։ Ժամը 06.15-ին ոստիկանները նրան Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: