1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 23 փաթեթ. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Մաշտոցի քրեական հետախույզներն իրացրին մարտի 22-ի առավոտյան: Նրանք առավոտյան Հրազդանի կիրճում էին, որտեղից ժամը 11-ին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 19-ամյա մի բնակչի: Ոստիկանության Մաշտոցի բաժնում երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 28 գրամ քաշով 23 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև նմանատիպ զանգվածով թղթե երկու փաթեթ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: