Մասիսի կենտրոնական հրապարակից բերման ենթարկվեց
07.11.2017 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 6-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիսի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Նվեր Ա.-ին, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: