Մասիսի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 20-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդուց ահազանգ ստացվեց, որ Այնթապ գյուղում կայանված իր մեքենայի սրահից գողացել են դրամապանակն ու բջջային հեռախոսը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, արանց արդյունքում Մասիսի ոստիկանների տեսադաշտում հայտնվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը օրերս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա հուլիսին էլ է գողություն կատարել՝ մի տղամարդու մեքենայի սրահից գաղտնի հափշտակելով պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: