Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
18.07.2022 13:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացվել 23-ամյա Կարեն Ն.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: