Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում
30.06.2022 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 26-ամյա Արամ Ք.-ն, որը 2017 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: