ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում

Մասիսի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Նարինե Խ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: