1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 15-ին Մասիսի ոստիկանները Արևաբույր գյուղից բերման ենթարկեցին 51-ամյա մի տղամարդու: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր: Հետագա միջոցառումներով գրեթե բոլոր տարբերակներն էլ հաստատվեցին: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակյա երեք տարա՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ոստիկանները նաև տեղեկություն ունեին, թե թմրանյութն ինչու էր տարբեր տարաներում: Տղամարդը հավատացրեց, որ մի տարայի պարունակությունը իր հողամասում աճեցրած կանեփից քաղած ու պատրաստածն է: Իսկ ըստ ոստիկանների օպերատիվ տվյալի` մյուս երկու տարաները տղամարդը գնել էր համագյուղացուց և դրանցից մեկը պիտի փոխանցեր այլ անձի:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 17-ին խուզարկվեց 51-ամյա տղամարդու տունը: Նույն թմրամիջոցի որոշ քանակ հայտնաբերվեց նաև բակի անսարք սառնարանի միջից:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: