Մասիսում բանջարեղենի և մրգերի խանութ-կրպակ է այրվել
13.10.2012 12:39
Հրդեհ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.30-ին, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 12 շենքի դիմաց կրպակ է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է 1976 թ. ծնված Հրայր Օ.-ին պատկանող «Մրգերի աշխարհ» բանջարեղենի և մրգերի խանութ-կրպակը:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
Հրդեհը մարվել է 30-35 րոպեում`մարտական 1 ջոկատի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: