Արմավիրցին հայտնաբերվեց Մասիսում
28.12.2023 13:02
Հետախուզվողի հայտնաբերում
Մասիսի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 27-ի կեսօրին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Հուլիսի 12-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: