Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
01.10.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Խանջյան փողոցից Մասիսի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը օգոստոսի 31-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մկրտիչ Մ.-ն. ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: