Մասիսի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
17.08.2021 11:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Սոս Հ.-ն, որը օգոստոսի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: