Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր մատուցողը
![Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր մատուցողը Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր մատուցողը](/timthumb?src=/resources/police/img/news/big/1632467497-2556.jpeg&q=75&w=780&wm=1)
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: