1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակության դեպք են բացահայտել

21.12.2023 10:29 Ավազակություն
Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է հյուրանոցի իր սենյակի դուռը և խուլիգանական արարք կատարում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից նշված հյուրանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Մանուկ խփել է հաղորդում տված տղամարդու սենյակի դռանը և հնչեցրել հայհոյանքներ: Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ընկերոջ հետ մտել էին տղամարդու սենյակ, որտեղ ընկերը շշով խփել էր նրա գլխին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ապա հափշտակել էր հեռախոսը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են նրանց ինքնությունը: 56-ամյա տղամարդը նույն օրը նշված հյուրանոցի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հետագա ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին Մարաշի բաժանմունք է ներկայացել 51-ամյա տղամարդը:
56-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: