Մարաշի ոստիկանները խարդախության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու խարդախություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի օտարերկրացու։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քաղաքացուց 22․000 դոլար է վերցրել օտարերկրա պետության մուտքի արտոնագիր տրամադրելու պատրվակով ու խաբեությամբ տիրացել գումարին։ Նույն պատրվակով 4000 դոլար է վերցրել մեկ այլ անձից։ Բացի այդ, օտարերկրյա պետության անձնագիր վերականգնելու պատրվակով մի տղամարդուց վերցրել է 300․000 դրամ՝ դարձյալ խաբեությամբ տիրանալով գումարին։ Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: