Մարաշի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
17.09.2020 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին Ամիրյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 47-ամյա Լևոն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: