Մարաշի քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2021 10:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Ծովակալ Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը հունիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուդիկ Բ.-ն հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: