ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են մեքենան և այն փախցնողին

25.04.2022 11:37 ԱՄՏ-ի փախցնել
Մարաշի ոստիկանները հայտնաբերել են մեքենան և այն փախցնողին

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 22-ի ժամը 21.00-ից ապրիլի 23-ի ժամը 06.50-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են իր տան մոտ կայանված՝ իրեն ամրագրված «ԳԱԶել» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեքենան, սարքին վիճակում, հայտնաբերել են Շերամի փողոցում: Նշված մեքենան փախցնելու կասկածանքով Մարաշի բաժանմունք բերման ենթարկված 38-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: