Մարգարյան փողոցում 56-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է
02.07.2013 10:28
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աննա Պ.-ին, որը «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով կատարել էր նշված վրաերթը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: