ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղադրանքը` մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 20-ին, ժամը 09.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտյոմ Բ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: