Հայ և վրաց իրավապահների հանդիպում Լոռու մարզում
15.03.2018 16:51
Ընդունելություններ
Այսօր Լոռու մարզում հանդիպում են ունեցել հայ և վրաց իրավապահները: Հայկական կողմը ներկայացրել են ոստիկանության կազմակերպված, հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը, ոստիկանության մարզային վարչությունների պետեր, վրացական կողմը` տարածաշրջանային դեպարտամենտների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում, իրավապահ մարմինների փոխգործակցության խորացման, հանցավորության դեմ պայքարում ուժերի համատեղման, մի շարք հանցատեսակների և մարտահրավերների ուղղություններով միասնական միջոցների ձեռնարկման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել գործնական հանդիպումներն ու տեղեկատվության օպերատիվ փոխանակումը` ի շահ երկու երկրների անվտանգության ապահովման: