Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Մայիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 527, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 259, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 178, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1505 այլ իրավախախտումներ։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 152-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 156-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 49 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12900 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 345 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 221, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 834 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 2611, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 411, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 30, արագության գերազանցման՝ 1717 և 3747 այլ իրավախախտումներ։ 446 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1289-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 538-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 13-ը՝ բեռնատարներ, 224-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 52 անձ։