Խուզարկություններով հայտնաբերվել են 90 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ
Արարատի մարզային քննչական վարչությունում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում քննչական մարմնի և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել երկու բնակարանում։ Մի տեղից հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 80 գրամից ավելի քաշով, մյուսից՝ 15 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: