Մարիխուանա հյուրասիրողը ձերբակալվել է
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:
Նորիկ Փ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է մոտ 10.7 գ դեղնականաչավուն զանգված, որը, ըստ փորձագետի եզրակացության` մարիխուանա թմրամիջոց է:
Ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզվել է, որ այդ թմրամիջոցը Նորիկ Փ.-ին հյուրասիրել է 1959 թ. ծնված Գագիկ Ն.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գագիկ Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: