Կենտրոնականի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ և դեղահաբեր են հայտնաբերել
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք մայրաքաղաքի Երիտասարդության այգում հայտնաբերել ու ձերբակալել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդի։ Իրավապահների տեղեկություններով՝ 26 տարեկան երիտասարդը Տելեգրամով թմրամիջոց էր իրացրել։ 22-ամյա երևանցու խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ապակյա գլանակ հայտնաբերվեցին։ 26-ամյա երիտասարդի մոտ դարձյալ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 70-ից ավելի տարբեր տեսակի դեղահաբեր հայտնաբերվեցին։ Նա կալանավորվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: