Արտաշատի ոստիկանները 170 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Բերքանուշ գյուղի 47-ամյա մի բնակիչ մեքենայում թմրանյութ է պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները մայիսի 3-ին Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկի մոտից կասկածվողին, «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե տուփով կանեփանման բույսի մանրացված, չորացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումքը աշնանը քաղել էր վայրաճ կանեփի թփերից և պատրաստել իր օգտագործման համար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: