1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարիխուանայի 450 փաթեթ, փոշենման զանգված ու դեղին թանձր հեղուկ. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 29-ին Ստեփանավանի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ «Շևրոլե Վոլտ» մակնիշի մեքենայով Ստեփանավան քաղաքի տարբեր տեղերում թմրամիջոց են տեղադրում և բջջային հեռախոսով նկարահանում թաքստոցները:

Ցերեկվա ժամը 1-ին մոտ էր, երբ ստուգում-ճշտումներից հետո ոստիկանները պարզեցին, որ երիտասարդներն այդ պահին թմրամիջոց են տեղադրում Ձորագետի կիրճ կոչվող տարածքում: Ոստիկանական խմբերը շտապ մեկնեցին նշված վայր, որտեղ հայտնաբերեցին երիտասարդներին, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Մեքենան վարում էր Երևանի Խուդյակովի փողոցի բնակիչ 37-ամյա տղամարդը, ուղևորը նույնպես մայրաքաղաքից էր` Ծարավ Աղբյուրի փողոցի 29-ամյա մի բնակիչ: Նրանք հայտնեցին, որ մեքենայում ընդհանուր մոտ 150 գրամ քաշով մարիխուանայի փաթեթներ կան, նաև ընդունեցին, որ տարբեր թաքստոցներում արդեն տեղադրել են նմանատիպ մոտ 30 փաթեթ: Անհերքելի փաստերի ճնշման տակ նրանք նաև խոստովանեցին, որ փաթեթները պետք է վաճառեին «Տելեգրամ» հավելվածի միջոցով:
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Մարտի 1-ին, ցուցմունքի հավաստիությունը պարզելուն ուղղված քննչական գործողության ընթացքում, որին մասնակցում էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տաշիրի ու Թումանյանի ծառայողները, երիտասարդը մատնանշեց մարիխուանայով 25 փաթեթի թաքստոց Ձորագետի կիրճ կոչվող տարածքում և 9 փաթեթ՝ Ալավերդու տարածքում:

Քրեական վարույթի շրջանակում մարտի 2-ին խուզարկություն կատարվեց 37-ամյա տղամարդու մեքենայում: Բեռնախցիկից և սրահից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով տարբեր չափերի 416 փաթեթ, էներգետիկ ըմպելիքի երկու տարայում` թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշեզանգված և 10 սրվակ դեղին թանձն հեղուկ:

Նշանակվել են փորձաքննություններ: Երևանցի տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: