Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում:
Հուլիսի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 13 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Հանգամանքները պարզվում են:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: