ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարիխուանա

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Մաշտոցի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրայր Գ.-ին, որի հողատարածքում` կենցաղային իրերի տակ, հայտնաբերվել է թղթե փաթեթ`17,5 գ չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգվածով, և 21,7 գ կանեփանման չորացված զանգված, իսկ հողատարածքում` աճեցված կանեփանման թուփ:
Հրայր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն, հավաքել է իր հողատարածքից` անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: