1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գյումրեցի տղամարդկանց մոտ կրիստալ և մարիխուանա հայտնաբերվեց. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 10-ին Ազատան բնակավայրի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի հարակից դաշտում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել գյումրեցի 29 և 41 տարեկան երկու տղամարդու: Բաժնում 41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին ծխախոտի տուփեր՝ ընդհանուր 1,64 գրամ մարիխուանայի զանգվածներով, թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, կրիստալ տեսակի թմրանյութ օգտագործելու համար նախատեսված գլանակ, 0,05 գրամ կրիստալ տեսակի թմրանյութ, 3 ծխագլանակ՝ թութունի և կրիստալի ընդհանուր 2,89 գրամ միախառնուրդ զանգվածով:
29-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,31 գրամ կրիստալ տեսակի թմրանյութ և թմրանյութով լցված կիսածխած գլանակ:
41-ամյա տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով:
29-ամյա և 41-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: