Շոկոն ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով, իսկ մարիխուանայի հումքն անձամբ էր աճեցրել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք ապրիլի 27-ի առավոտյան ձերբակալել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շոկոյի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։
Տղամարդու հավաստմամբ՝ շոկոն ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով, իսկ մարիխուանան պատրաստել էր իր հողամասում աճեցրած կանեփից:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: