ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում (ԼՐԱՑՎԱԾ)

Հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Պարույր Հ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Հարություն Ս.-ն ձերբակալված է:
Գևորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: