Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
14.08.2023 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Հակոբ Շ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: